Ժամանակավոր պաշտպանության վկայական չեն ստանում և փախստական չեն համարվում այն անձինք, ովքեր ունեն այլ պետության, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։
ԼՂ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) կարգավիճակ
ՀՀ-ն ապաստան է տրամադրում բոլոր այն օտարերկրյա քաղաքացիներին (քաղաքացիություն չունեցող անձանց), որոնք հետապնդումների պատճառով ստիպված են եղել լքել իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկիրը:
Այն անձինք, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանվել են իրենց մշտական բնակության երկրից համատարած բռնության և բռնության իրական սպառնալիքի, արտաքին հարձակման, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հասարակական կարգը խախտող իրադարձությունների, Ադրբեջանի Հանրապետության հայատյաց, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու քաղաքականության պատճառով, հնարավորություն չունեն ներկայումս վերադառնալու իրենց մշտական բնակության երկիր, բռնի տեղահանումից հետո ստացել են ժամանակավոր պաշտպանություն։
Ներկայացվող պահանջները
- Ժամանակավոր պաշտպանության տակ վերցվում են` Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց,
- ՀՀ տարածքում կամՀՀ-ից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում,
- Այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի
բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023
թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ
սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահան
վելուց հետո հաշվառվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի
նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ՝
ծառայություն) կողմից։
Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են՝
- անձնագիրը, որն իր նկարագրով համապատասխանում է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով,
- ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։
Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին անձը հաստատող փաստաթղթերը տրվում կամ փոխանակվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում ՀՀ` ծառայության, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:
Առաջին անգամ անձնագիր ստանալու համար դիմումատուն անձամբ ներկայացնում է`
- դիմում,
- ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալն ստացած անձնագիր,
- 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),
- առկայության դեպքում՝ այլ փաստաթղթեր։
16 տարին չլրացած անձի ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը 16 տարին չլրացած անձի անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար ներկայացնում է`
- դիմում,
- ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալն ստացած անձնագիր,
- 35x45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),
- ծնողների ամուսնության վկայական, իսկ համապատասխան դեպքերում՝ մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:
Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձնագիրը կարող է փոխանակվել դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերելու, անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու, ինչպես նաև այն դեպքում, երբ՝
- քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները,
- լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,
- լրացել է անձնագրի վավերականության ժամկետը,
- անձնագրի մեջ առկա են ոչ ճիշտ տվյալներ,
- քաղաքացին նման ցանկություն է հայտնել։
Անձնագիրը փոխանակելու համար անձը ներկայացնում է`
- դիմում,
- փոխանակման ենթակա անձնագիր,
- 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),
- փաստաթղթում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում` նաև իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթ, եթե այդ տեղեկություններն առկա չեն ծառայության վարվող շտեմարանում։
Տպագրված անձնագիրը անձն ստանում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով:
Պահանջվող փաստաթղթերը
- դիմում-հարցաթերթ,
- օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը,
- 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
- ծննդյան վկայականը և դրա պատճենը՝ նոտարական կարգով վավերացված և հայերեն թարգմանությամբ,
- ամուսնության վկայականը և դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը և դրա հայերեն թարգմանությունը՝ եթե փոխել է ազգանունըվ ամուսնության հիմքով,
- ծնողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող այլ փաստաթուղթ,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը։
Վճարման չափը և կարգը
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն անձնագիր տալիս կամ փոխանակում է դիմումը մուտքագրվելուց հետո 5-րդ աշխատանքային օրը։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն անձնագրային բաժանմունք, որտեղ անձը դիմել է անձնագիր ձեռք բերելու համար։ Հնարավոր է նաև անձնագիրն ավելի շուտ ստանալ։ Անձնագիրն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումների չափն ու տրամադրման ժամկետներն են՝
-
1,000+10,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 3 աշխատանքային օր հետո ստանալու համար,
-
1,000+20,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օր հետո ստանալու համար։
Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն անձնագրային բաժանմունքում՝ վճարային տերմինալի միջոցով։
Անձնագիրը դիմումատուին հանձնվում է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի հետ միասին:
ժամանակավոր պաշտպանությունը տրվում է մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։
Ժամանակավոր պաշտպանություն ստացած յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալու ՀՀ քաղաքացիություն, ինչի համար անհրաժեշտ է այցելել Երևան քաղաքում Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով, իսկ մարզերում ՝Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումներ։
Պահանջվող փաստաթղթեր
- ծննդյան վկայական (եթե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն
թարգմանությամբ), - ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վավեր անձնագիր,
- 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր),
- ամուսնության վկայականը և դրա պատճենը, եթե դիմումատուն փոխել է ազգանունը,
- անձնական տվյալների փոփոխության դեպքում՝ փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
- պետական տուրքի վճարման անդորրագիր:
1-2 ամսվա ընթացքում անձը ստանում է կարճ հաղորդագրություն, որի միջոցով
ծանուցվում է ՀՀ նախագահի հրամանագրով իր քաղաքացիության շնորհման մասին։
ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշում
ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17 1649-Ն որոշում
«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում
ԼՂ բռնի տեղահանված անձինք
5-10 րոպե
1,000 դրամ
90 աշխատանքային օր
ԼՂ բռնի տեղահանված անձինք
5-10 րոպե
1,000 դրամ
90 աշխատանքային օր