Հերթագրման հայտը համարվում է ամրագրված, եթե Ձեր էլեկտրոնային հասցեին ստացել եք այդ մասին համապատասխան հաղորդագրություն։
Հաշվառումից հանում
Անձին հաշվառումից հանելու համար սեփականատերը կամ համասեփականատերերից մեկը անձամբ կամ լիազորված անձի միջոցով կարող է դիմել տվյալ բնակության հասցեն սպասարկող ՄՔԾ տարածքային ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով migration-e.gov.am կայքով կա՛մ տեղում՝ «կենդանի հերթ» ձևաչափով:
Նախապես էլեկտրոնային հերթագրմամբ այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել դիմումատուի տվյալները։ Յուրաքանչյուր այցելուի համար, անկախ տարիքից, անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել migration.e-gov.am հարթակ, ընտրել «Հաշվառում/Հաշվառումից հանում» բաժինը և ամրագրել այց,
- նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ այնպես, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել հաշվառման վայրի անձնագրային ծառայությունը,
- ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Իսկ earlyone հավելվածով՝ մուտք գործել «Պետական» դաշտը, ընտրել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բաժինը, մասնաճյուղերից՝ ՆԳՆ ՄՔԾ հաշվառման հասցեն սպասարկող ստորաբաժանում, որից հետո «Հաշվառում/հաշվառումից հանում» ենթաբաժինը և, ըստ պահանջվող հերթականության, լրացնել տվյալները։
Անձը հանվում է հաշվառումից`
- սեփականատիրոջ կամ համասեփականատերերից մեկի դիմումի հիման վրա,
- դատարանի վճռի հիման վրա,
- անձի մահվան դեպքում,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում` դրա մասին իր հաշվառման վայրի տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնելու դեպքում,
- Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի վավերականության ժամկետը լրանալու դեպքում,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում:
Սեփականատերը անձին հասցեի հաշվառումից հանելու համար դիմում է ներկայացնում հասցեն սպասարկող ՄՔԾ ստորաբաժանում՝ կցելով անձնագրի և սեփականության վկայականի պատճենները, իսկ օտարերկրացին՝ ՌԴ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի կամ ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթի պատճեններ:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենք
«ՀՀ կառավարության՝ 14․07․2005 թվականի N 1231-Ն» որոշում
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
Որոշումը և օրենքները հնարավոր է գտնել arlis.am-ում։
ՀՀ և ՀՀ-ում օրինական բնակության իրավունք օտարերկրյա քաղաքացիներ, ՔՉԱ, փախստականներ
Մինչև 15 րոպե
Անվճար
ՀՀ և ՀՀ-ում օրինական բնակության իրավունք օտարերկրյա քաղաքացիներ, ՔՉԱ, փախստականներ
Մինչև 15 րոպե
Անվճար