ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի տրամադրում ՀՀ քաղաքացիներին

Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը տրամադրվում է հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) ստանալուց հրաժարված և նույնականացման քարտ չստացած կամ առանց հանրային ծառայությունների համարանիշի ամրագրման նույնականացման քարտ ստացած, կամ սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) ստանալուց հրաժարված կամ սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից հրաժարված օտարերկրյա քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին:

Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը տրամադրվում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ գլխամասային գրասենյակում՝ քաղաքացու դիմումի հիման վրա:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում։

Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացվելուց հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել անձնական տվյալները,
  •   նշել, թե ում համար է ներկայացվում դիմումը՝ անձամբ քաղաքացու, թե երեխայի,
  •   սեղմել «Հանձնել դիմումը» կոճակը։

Պահանջվող փաստաթղթերը

ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համար անհրաժեշտ է ներկայացնել՝

անձը հաստատող վավեր փաստաթուղթ, մինչև 16 տարեկան քաղաքացին` անձնագիր չունենալու դեպքում` ծննդյան վկայականը և դրա պատճենը, 

Վճարման չափը

ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։

Հնարավոր է դիմել նաև լիազորված անձի միջոցով: Լիազորագիրը նոտարական վավերացում չի պահանջում:

Տրամադրման ժամկետը

Տեղեկանքը տրամադրվում է անմիջապես, իսկ առցանց դիմելու դեպքում անմիջապես ուղարկում է էլ փոստի հասցեին և հասանելի կլինի անձնական էջի «Դիմումներ» բաժնում՝ էջը թարմացնելուց հետո։

Հղում օրենսդրությանը

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության 05042012թ թիվ 419-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում

Ո՞վ կարող է դիմել

ՀՀ քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ, ՔՉԱ, փախստականներ

Դիմելու տևողությունը

7 րոպե

Ծառայության արժեքը

Անվճար

Տրամադրման տևողությունը

Առցանց դիմելու դեպքում՝ անմիջապես, անձամբ դիմելիս՝ նույն օրը