ՀՀ անձնագրի փոխանակում

ՀՀ անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է անձամբ  ներկայանալ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նախընտրելի ստորաբաժանում՝ ինչպես նախապես այց ամրագրելով, այնպես էլ «կենդանի հերթ» ձևաչափով։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար, անկախ տարիքից, անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Մինչև 16 տարեկան քաղաքացու անձնագիրը փոխանակելու դիմումը ներկայացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը, կա՛մ հոգաբարձուն, կա՛մ լիազորված անձը)։ Ընդ որում՝ եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչը անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի հիման վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով։ Դիմումը պետք է պարունակի երեխային անձնագիր տրամադրելու գործողության վերաբերյալ հստակ նշում, ինչպես նաև անձնագիր ստացող երեխայի անձնական տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ):

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  •  մուտք գործել migration.e-gov.am հարթակ, 16 տարեկանից բարձր անձանց անձնագրի փոխանակման դեպքում ընտրել «16 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացու անձնագրավորում» բաժինը, իսկ մինչև 16 տարեկան անձանց անձնագրի փոխանակման դեպքում՝ «Մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացու անձնագրավորում» բաժինը և ամրագրել այց,
  • նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ այնպես, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջում մուտքագրել էլ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ փոստին ուղարկված կոդը,
  •  բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել ՆԳՆ ՄՔԾ ցանկացած տարածքային ստորաբաժանում (անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը),
  •  «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։ 

Ներկայացվող պահանջները

ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է՝

  • գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։

Անձնագիրը փոխանակվում է, եթե՝

  • վավերականության ժամկետը լրացել է,
  • քաղաքացին կորցրել է անձնագիրը,
  • անձնագրում առկա են ոչ ճիշտ տվյալներ և քաղաքացին ցանկանում է փոխել դրանք (անհրաժեշտ է ներկայացնել նաև տվյալի փոփոխությունը հավաստող փաստաթղթերը),
  • լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,
  •   քաղաքացին նման ցանկություն է հայտնել։

Պահանջվող փաստաթղթերը

Անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  •    փոխանակվող անձնագիրը (բացառությամբ այն դեպքերի, երբ անձնագիրը կորել է),
  • 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար,
  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
  •  հնարավորության դեպքում՝ նաև փաստաթղթերի լուսապատճենները։

Անձնագրում տվյալները փոփոխված կամ ոչ ճիշտ լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթը։

Զինապարտ քաղաքացիների (16-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ) պարագայում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

Վճարման չափը և կարգը

Անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 1000 դրամ։

Կորցնելու դեպքում նոր անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1000 դրամ։

Վճարումը հնարավոր է կատարել ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումում տեղադրված վճարային տերմինալով, պոս տերմինալներով կամ նախապես՝ գումարը փոխանցելով 900005162152 բանկային հաշվեհամարին և ներկայացնելով վճարման անդորրագիրը։

 Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին։

Տրամադրման ժամկետը և կարգը

Անձնագիրը տրամադրվում է դիմելուց հետո 5-րդ աշխատանքային օրը, իսկ կորցնելու դեպքում՝ դիմելուն հաջորդող 10-րդ աշխատանքային օրը։

Նոր անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՆԳՆ ՄՔԾ այն բաժին, որտեղ անձը դիմել է այն փոխանակելու համար։

ՀՀ անձնագիրը առավել սեղմ ժամկետում ստանալու նպատակով սահմանված են հետևյալ արժեքները՝

  • 1000+40 000 դրամ՝ անձնագիրը դիմելուն հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
  • 1000+50 000 դրամ՝ անձնագիրը դիմելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
  • 1000+60 000 դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար։
Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում