Ստանալ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ԵԱՏՄ անդամ պետությունների՝ ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիների համար

ԵԱՏՄ անդամ պետությունների՝ ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիները ազատված են ՀՀ-ում աշխատանքի թույլտվությունից և կարող  են ստանալ ՀՀ-ում իրենց օրինական բնակությունը հավաստող տեղեկանք, որն անհրաժեշտ է ՀՀ-ում իրենց հետագա իրավունքներն իրացնելու համար (օրինակ՝ 180 օրից ավելի գտնվելու դեպքում առանց վարչական պատասխանատվության ենթարկելու սահմանահատում իրականացնել)։

  Դիմումը  ներկայացնելու համար անհրաժեշտ է՝

  •  մուտք գործել www.workpermit.am հարթակ,
  • ընտրել «Գրանցվել» կոճակը,
  • ընտրել «ԵԱՏՄ քաղաքացի» տարբերակը,
  •  մուտքագրել հանրային ծառայության համարանիշը (օտարերկրացին պարտադիր պետք է գրանցված լինի ՊԵԿ-ում, որտեղ արտացոլվում է վերջինիս կողմից վճարված հարկերն ու տուրքերը) և հաստատել,
  • անցնել նույնականացում և ստեղծել օգտահաշիվ՝ կցելով լուսանկար, անձը հաստատող փաստաթուղթ և աշխատանքային պայմանագիր։

Ներկայացվող պահանջները

 Բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է՝

  •  լինել ԵԱՏՄ անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի,
  •  ունենալ ՀՀ-ում գրանցված ընկերության հետ կնքված աշխատանքային պայմանագիր։

Պահանջվող փաստաթղթերը

  • 3,5x4.5 մմ չափսի գունավոր լուսանկար,
  • անձնագրի գունավոր պատճեն,
  • երկկողմանի ստորագրված աշխատանքային պայմանագիր։

Վճարման չափը և կարգը

Անվճար

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ 24/7 ռեժիմով։ Բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը տրամադրվում է՝ կախված կնքված աշխատանքային պայմանագրում առկա ժամկետից (1 տարվա դեպքում՝ 1 տարի, 5 տարվա դեպքում՝ 5 տարի, անորոշ ժամկետով պայմանագրի դեպքում՝ 1 տարի)։

Հղում օրենսդրությանը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության 06122021թ2087-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում: