Ստանալ հաշվառման հասցեի մասին տեղեկանք

Հաշվառման (գրանցման) հասցեն արձանագրվում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում, որն անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է։

Հաշվառման հասցեի մասին տեղեկանք կարելի է ստանալ առցանց եղանակով կամ անձամբ ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանում այցելելու միջոցով։

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում։

 

ԵսԵմ նույնականացմամբ

Ներկայացվող պահանջները

Հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է՝

  • Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման կամ հաշվառումից հանված լինելու վերաբերյալ տեղեկատվության առկայություն (երբևէ ՀՀ-ում հաշվառված լինելու վերաբերյալ):

Հաշվառման հասցեի վերաբերյալ առցանց տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է՝

  • դիմորդի էջում լրացնել անձնական տվյալները,
  •  սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  •    ընտրել՝ ում համար է նախատեսված տեղեկանքը (երեխայի կամ դիմող անձի),
  •  ընտրել՝ որ հաստատություն է ներկայացվելու տեղեկանքը,
  • սեղմել «Հանձնել դիմումը» կոճակը,
  • «Վճարում» էջում կատարել տեղեկանքի համար սահմանված վճարումը։

Վճարման չափը և կարգը

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1000 դրամ։ Վճարումը կատարվում է առցանց դիմելու ավարտին՝ «Վճարում» էջում։

Ուշադրություն

Տեղեկանքն անվճար տրամադրվում է մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու դեպքում։

Տրամադրման ժամկետը

Առցանց դիմելու դեպքում տեղեկանքն ուղարկվում է դիմողի էլեկտրոնային հասցեին։

Անձամբ՝ այցի ամրագրմամբ

Ուշադրություն

Հաշվառման հասցեի մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով այցելել ՆԳՆ ՄՔԾ տարածքային ստորաբաժանում։

Ներկայացվող պահանջները

Հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է՝

  • Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման կամ հաշվառումից հանված լինելու վերաբերյալ տեղեկատվության առկայություն (երբևէ ՀՀ-ում հաշվառված լինելու վերաբերյալ):

Վճարման չափը և կարգը

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1000 դրամ։ Վճարումը կատարվում է տեղում՝ տերմինալի միջոցով կամ առցանց: Վճարումն առցանց կատարելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել վճարման անդորրագիրը։


Տեղեկանքն անվճար տրամադրվում է մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու դեպքում։

Տրամադրման ժամկետը

Տեղեկանքը տրամադրվում է նույն օրը:

Հնարավոր է դիմել նաև լիազորված անձի միջոցով: Լիազորագիրը նոտարական վավերացում չի պահանջում:

Ո՞վ կարող է դիմել

ՀՀ քաղաքացիներ և ՀՀ-ում հաշվառում ունեցող օտարերկրյա քաղաքացիներ

Դիմելու տևողությունը

15 րոպե

Ծառայության արժեքը

1,000 դրամ

Տրամադրման տևողությունը

Առցանց դիմելու դեպքում՝ անմիջապես, անձամբ դիմելիս՝ նույն օրը