Ստանալ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ԵԱՏՄ անդամ պետությունների՝ ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիների ընտանիքի անդամի համար

ԵԱՏՄ անդամ պետությունների՝ ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիների ընտանիքների անդամները ստանում են բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ընտանիքի աշխատող անդամի տեղեկանքի հիման վրա և նրան տրված տեղեկանքի վավերականության ժամկետով։ Փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել սահմանված ձևի դիմում, որը ՄՔԾ-ում հաշվառելուց հետո, ըստ անհատական հանգամանքների, անձի հետ կանցկացվի հարցազրույց՝ նրա ինքնությունը պարզելու և երկիրը լքելու պատճառների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով։

  Դիմումը  ներկայացնելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել www.workpermit.am հարթակ,
  • մուտք գործել արդեն գրանցված ընտանիքի աշխատող անդամի օգտահաշիվ,
  • «Դիմումներ» բաժնից ընտրել «Դիմում ընտանիքի անդամի համար» ենթաբաժինը,
  • կցել պահանջվող  փաստաթղթերը։

Ներկայացվող պահանջները

 Բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է՝

  • լինել ԵԱՏՄ անդամ պետություններից որևէ մեկի արդեն իսկ գրանցված և տեղեկանք ստացած աշխատողի ընտանիքի անդամ։

Պահանջվող փաստաթղթերը

  • 3,5x4.5 մմ չափսի գունավոր լուսանկար,
  • անձնագրի գունավոր պատճեն,
  •  ընտանիքի աշխատող անդամի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթղթի գունավոր պատճեն (երեխաների դեպքում՝ ծննդյան վկայական, ամուսնու, կնոջ դեպքում՝ ամուսնության վկայական, օտարալեզու լինելու պարագայում նաև դրանց  թարգմանությունը)։

Վճարման չափը և կարգը

Անվճար

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ 24/7 ռեժիմով։ Բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը տրամադրվում է ընտանիքի աշխատող անդամին տրամադրված  բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի ժամկետով։

Հղում օրենսդրությանը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության 06122021թ2087-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում: