Ստանալ ՀՀ քաղաքացիություն ամուսնության հիմքով

Անձը կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե մինչև ՀՀ  քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել ՀՀ  քաղաքացու hետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է անձամբ դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող ՀՀ ՆԳՆ ՄՔԾ քաղաքացիության շնորհման վարչություն՝ նախապես այց ամրագրելով  migmigration-e.gov.am կայքով կամ earlyone հավելվածով:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Ընդ որում՝ 75 տարեկանից բարձր անձանց սպասարկումը իրականացվում է «կենդանի հերթ» ձևաչափով: 

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել migration.e-gov.am հարթակ, ընտրել «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիություն դադարեցնելու դիմումի ներկայացում» բաժինը և ամրագրել այց,
  • նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել այնպես, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  •  բացվող էջում մուտքագրել էլ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ փոստին ուղարկված կոդը,
  •  բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե (Քաղաքացիության շնորհման վարչություն),
  • անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
  •  «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

Իսկ earlyone հավելվածով՝ մուտք գործել «Պետական» դաշտը, ընտրել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բաժինը, մասնաճյուղերից՝ «Քաղաքացիության շնորհման վարչություն»-ը , որից հետո «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիություն դադարեցնելու դիմումի ներկայացում» ենթաբաժինը և, ըստ պահանջվող հերթականության, լրացնել տվյալները։

Ուշադրություն

Հերթագրման հայտը համարվում է ամրագրված, եթե Ձեր էլեկտրոնային հասցեին ստացել եք այդ մասին համապատասխան հաղորդագրություն։ 

Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է ՆԳՆ ՄՔԾ Քաղաքացիության շնորհման վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը

  •  դիմում-հարցաթերթ,
  •  օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը,
  •    35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
  • ծննդյան վկայականը և դրա պատճենը,
  •  ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը,
  •   անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ (եթե անձը կատարել է նման փոփոխություն),
  •  ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ,
  •    պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

Օտար լեզվով փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հայերեն թարգմանված և նոտարական կարգով հաստատված։

Ազգությամբ ոչ հայերը ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելուց տեղում պետք է հանձնեն ՀՀ Սահմանադրության թեստ (ՀՀ Կառավարության 30082007 թ 1040-N որոշմամբ)։  

1981 թվականի նոյեմբերի 28-ից հետո ծնված դիմումատուները պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, ծնողների ամուսնության վկայականը (բացակայության դեպքում՝ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը, կամ մահվան վկայականը)։

 Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։

Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ վճարային տերմինալի միջոցով, առցանց եղանակով, կամ ցանկացած ՀՀ բանկում՝ 900005160529 հաշվեհամարին փոխանցում կատարելով։

Ուշադրություն

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22012025 թվականին կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից պետական տուրքը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կազմելու է 50 000 ՀՀ դրամ։

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկվում է անձի դիմումը։ Քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է իր անհատական ծածկագիրը SMS հաղորդագրությամբ՝ իր դիմումի համարով  կամ նամակ էլեկտրոնային հասցեին, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։

 ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու կամ մերժելու դեպքում անձը այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակով։

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու դեպքում անձը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում կարող է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար՝ նախապես ամրագրելով այց migration-e.gov.amration-e.gov.am կայքով կամ earlyone հավելվածով, ընտրելով «ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորում» ծառայությունը։

 

Հղում օրենսդրությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության 23112007թ թիվ 1390-Ն որոշում

ՀՀ կառավարության 04102007թ թիվ 1154-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում