Ներկայացվող պահանջները
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է՝
- լինել ՀՀ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձ:
Պահանջվող փաստաթղթերը
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում-հարցաթերթ,
- «070» ծածկագրով վավեր անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության վկայականը,
- 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
- ծննդյան վկայականը և դրա պատճենը,
- ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը (եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով),
- անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ (եթե անձը կատարել է նման փոփոխություն),
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։
Օտար լեզվով փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հայերեն թարգմանված և նոտարական կարգով հաստատված։
Ազգությամբ ոչ հայերը ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելուց տեղում պետք է հանձնեն ՀՀ Սահմանադրության թեստ (հաստատված ՀՀ Կառավարության 30․08․2007 թ․ 1040-N որոշմամբ)։
1981 թվականի նոյեմբերի 28-ից հետո ծնված դիմումատուները պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, ծնողների ամուսնության վկայականը (բացակայության դեպքում՝ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը, կամ մահվան վկայականը)։
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։
Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ վճարային տերմինալի միջոցով, առցանց եղանակով, կամ ցանկացած ՀՀ բանկում՝ 900005160529 հաշվեհամարին փոխանցում կատարելով։