Հերթագրման հայտը համարվում է ամրագրված, եթե Ձեր էլեկտրոնային հասցեին ստացել եք այդ մասին համապատասխան հաղորդագրություն։
Ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե ՀՀ-ում ճանաչվել է փախստական կամ հանդիսանում է ՀՀ-ում բնակվող քաղաքացիություն չունեցող անձ
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է անձամբ դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող ՀՀ ՆԳՆ ՄՔԾ քաղաքացիության շնորհման վարչություն՝ նախապես այց ամրագրելով migration-e.gov.amation-e.gov.am կայքով կամ earlyone հավելվածով:
Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Ընդ որում՝ 75 տարեկանից բարձր անձանց սպասարկումը իրականացվում է «կենդանի հերթ» ձևաչափով:
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել migration.e-gov.am հարթակ, ընտրել «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիություն դադարեցնելու դիմումի ներկայացում» բաժինը և ամրագրել այց,
- նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել այնպես, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
- բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե (Քաղաքացիության շնորհման վարչություն),
- անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը
- «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Իսկ earlyone հավելվածով՝ մուտք գործել «Պետական» դաշտը, ընտրել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բաժինը, մասնաճյուղերից՝ «Քաղաքացիության շնորհման վարչություն»-ը , որից հետո «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիություն դադարեցնելու դիմումի ներկայացում» ենթաբաժինը և, ըստ պահանջվող հերթականության, լրացնել տվյալները։
Պահանջվող փաստաթղթերը
Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է ՆԳՆ ՄՔԾ Քաղաքացիության շնորհման վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում- հարցաթերթ,
- 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,
- ծննդյան վկայականը և դրա պատճենը,
- փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ (կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը),
- ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը (եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով),
- անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ (եթե անձը կատարել է նման փոփոխություն),
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։
Օտար լեզվով փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հայերեն թարգմանված և նոտարական կարգով հաստատված։
Ազգությամբ ոչ հայերը ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելուց տեղում պետք է հանձնեն ՀՀ Սահմանադրության թեստ (ՀՀ Կառավարության 30․08․2007 թ․ 1040-N որոշմամբ)։
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1․000 ՀՀ դրամ։
Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ վճարային տերմինալի միջոցով, առցանց եղանակով, կամ ցանկացած ՀՀ բանկում՝ 900005160529 հաշվեհամարին փոխանցում կատարելով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող և ՀՀ կողմից քաղաքացիություն չունեցող անձ (ՔՉԱ) ճանաչված անձինք:
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկվում է անձի դիմումը։ Քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է իր անհատական ծածկագիրը SMS հաղորդագրությամբ՝ իր դիմումի համարով կամ նամակ էլեկտրոնային հասցեին, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու կամ մերժելու դեպքում անձը այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակով։
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու դեպքում անձը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում կարող է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար՝ նախապես ամրագրելով այց migration-e.gov.amration-e.gov.am կայքով կամ earlyone հավելվածով, ընտրելով «ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորում» ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության 23․11․2007թ․ թիվ 1390-Ն որոշում
ՀՀ կառավարության 04․10․2007թ․ թիվ 1154-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում
օտարերկրացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
15-30 րոպե
1, 000 դրամ
90 աշխատանքային օր
օտարերկրացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
15-30 րոպե
1, 000 դրամ
90 աշխատանքային օր