Ստանալ ՀՀ քաղաքացիություն ընդհանուր հիմունքներով, եթե բացակայում են վերոգրյալ հիմքերը

Անձը կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե վերջին երեք տարում օրինական հիմքերով  բնակվում է Հայաստանի Հանրապետությունում։

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է անձամբ դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող ՀՀ ՆԳՆ ՄՔԾ քաղաքացիության շնորհման վարչություն՝ նախապես այց ամրագրելով  migration-e.gov.am կայքով կամ earlyone հավելվածով:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Ընդ որում՝ 75 տարեկանից բարձր անձանց սպասարկումը իրականացվում է «կենդանի հերթ» ձևաչափով: 

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել migration.e-gov.am հարթակ, ընտրել «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիություն դադարեցնելու դիմումի ներկայացում» բաժինը և ամրագրել այց,
  •  նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել այնպես, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  •   բացվող էջում մուտքագրել էլ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ փոստին ուղարկված կոդը,
  •   բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե (Քաղաքացիության շնորհման վարչություն),
  •   անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
  •      «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

Իսկ earlyone հավելվածով՝ մուտք գործել «Պետական» դաշտը, ընտրել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բաժինը, մասնաճյուղերից՝ «Քաղաքացիության շնորհման վարչություն»-ը , որից հետո «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիություն դադարեցնելու դիմումի ներկայացում» ենթաբաժինը և, ըստ պահանջվող հերթականության, լրացնել տվյալները։

Ուշադրություն

Հերթագրման հայտը համարվում է ամրագրված, եթե Ձեր էլեկտրոնային հասցեին ստացել եք այդ մասին համապատասխան հաղորդագրություն։ 

Ներկայացվող պահանջները

Վերջին երեք տարում ՀՀ-ում բնակվելու հիմքով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է՝

  •  տիրապետել հայրենին (անձամբ տեղում լրացնել հարցաթերթիկը),
  •  ծանոթ լինել ՀՀ սահմանադրությանը (տեղում հայերեն հանձնել ՀՀ Սահմանադրության թեստը)։

Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է ՆԳՆ ՄՔԾ Քաղաքացիության շնորհման վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը

  • դիմում-հարցաթերթ (անձամբ՝ տեղում լրացնելու ձևաչափով),
  •   ՀՀ սահմանադրության թեստ (անձամբ՝ տեղում լրացնելու ձևաչափով),
  •     ՀՀ-ում բնակությունը հավաստող փաստաթուղթը և դրա պատճենը,
  •       օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը,
  •     35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
  •  ծննդյան վկայականը և դրա պատճենը,
  •   ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը (եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով),
  •   անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ (եթե անձը կատարել է նման փոփոխություն),
  •  ՀՀ-ում բնակությունը հավաստող փաստաթուղթը և դրա պատճենը,
  •      պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ
  •  

Օտար լեզվով փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հայերեն թարգմանված և նոտարական կարգով հաստատված։

 Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել  1000 ՀՀ դրամ։ 

Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ վճարային տերմինալի միջոցով, առցանց եղանակով, կամ ցանկացած ՀՀ բանկում՝ 900005160529 հաշվեհամարին փոխանցում կատարելով։

Ուշադրություն

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22012025 թվականին կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից պետական տուրքը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կազմելու է 50 000 ՀՀ դրամ։

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկվում է անձի դիմումը։ Քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է իր անհատական ծածկագիրը SMS հաղորդագրությամբ՝ իր դիմումի համարով  կամ նամակ էլեկտրոնային հասցեին, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու կամ մերժելու դեպքում անձը այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակով։ 

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու դեպքում անձը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում կարող է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար՝ նախապես ամրագրելով այց migration-e.gov.amation-e.gov.am կայքով կամ earlyone հավելվածով, ընտրելով «ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորում» ծառայությունը։

 

 

Հղում օրենսդրությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության 23112007թ թիվ 1390-Ն որոշում

ՀՀ կառավարության 04102007թ թիվ 1154-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում

Ո՞վ կարող է դիմել

Օտարերկրացիներ

Դիմելու տևողությունը

30-6 րոպե

Ծառայության արժեքը

1,000 դրամ

Տրամադրման տևողությունը

90 աշխատանքային օր