Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ստանալ նույնականացման քարտ
16 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ նույնականացման քարտ, որը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ տարածքում օգտագործելու համար։ Նույնականացման քարտը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով։
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք` առցանց այց ամրագրելով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Ընդ որում՝ Արցախից բռնի տեղահանվածների և տարեց անձանց հերթագրումն իրականացվում է առանձին, ինչի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել տվյալ անձնագրային բաժանմունքի հետ։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
-
բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
-
բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել նախընտրելի բաժանմունքը կամ վարչությունը,
-
անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
-
«Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Ներկայացվող պահանջները
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ
- ԲՊՌ-ում հաշվառում ունենալ։
Պահանջվող փաստաթղթերը
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-
Դիմում, անձնագիր կամ ծննդյան վկայական,
-
պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
-
հնարավորության դեպքում՝
Պահանջվող հավելյալ փաստաթղթեր
18 տարին չլրացած քաղաքացին անձնագիր չունենալու դեպքում պետք է ներկայացնի նաև՝
-
իր և ծնողների գրավոր համաձայնությունն անձնագիր ստանալու վերաբերյալ, եթե ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է։
Արական սեռի քաղաքացին զինապարտ լինելու դեպքում պետք է ներկայացնի նաև՝
-
զինվորական գրքույկ, կցագրման վկայական կամ զին կոմիսարիատից տրված համապատասխան տեղեկանք
Վճարման չափը և կարգը
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։
Նույնականացման քարտը ստանալու համար կարելի է վճարել նաև փոխանցում կատարելով հետևյալ բանկային հաշվեհամարին՝ 900005162178 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը):
Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրը կամ բանկային փոխանցումը հիմնավորող պատկերը (screenshot) անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Նույնականացման քարտը տրամադրվում է 15 աշխատանքային օր հետո։
Հնարավոր է նաև նույնականացման քարտը ստանալ ավելի շուտ։ Դրա համար վճարումների չափն ու տրամադրման ժամկետներն են՝
-
3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օր հետո ստանալու համար,
-
3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3 աշխատանքային օր հետո ստանալու համար,
-
3,000+5,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5 աշխատանքային օր հետո ստանալու համար։
Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն անձնագրային բաժանմունքում վճարային տերմինալի միջոցով։
Նույնականացման քարտը ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն անձնագրային բաժանմունք, որտեղ անձը դիմել է քարտը ձեռք բերելու համար։
«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության՝ 19.01.2017 թվականի N 54-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
ՀՀ քաղաքացիներ
15 րոպե
3,000 դրամ
15 աշխատանքային օր հետո
ՀՀ քաղաքացիներ
15 րոպե
3,000 դրամ
15 աշխատանքային օր հետո