«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության՝ 19.01.2017 թվականի N 54-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում
16 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ նույնականացման քարտ, որը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ տարածքում օգտագործելու համար։ Նույնականացման քարտը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով։
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է անձամբ ներկայանալ ՆԳՆ ՄՔԾ նախընտրելի ստորաբաժանում։ Սպասարկումն իրականացվում է հիբրիդային եղանակով՝ էլեկտրոնային հերթագրմամբ կամ կենդանի հերթի ձևաչափով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
2.1. 18 տարին լրացած չլինելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ծնողների և երեխայի գրավոր համաձայնությունները, եթե դիմումատուն չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով,
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել բաժիններում տեղադրված վճարային կամ պոս տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։
Նույնականացման քարտը ստանալու համար կարելի է վճարել նաև փոխանցում կատարելով հետևյալ բանկային հաշվեհամարին՝ 900005162178 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը):
Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրը կամ բանկային փոխանցումը հիմնավորող պատկերը (screenshot) անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։
Նույնականացման քարտը տրամադրվում է դիմումը հանձնելուն հաջորդող 15-րդ աշխատանքային օրը։
Հնարավոր է նաև նույնականացման քարտը ստանալ ավելի սեղմ ժամկետներում։ Դրա համար վճարումների չափն ու տրամադրման ժամկետներն են՝
Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն անձնագրային բաժանմունքում վճարային տերմինալի միջոցով։
Նույնականացման քարտը ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՆԳՆ ՄՔԾ այն ստորաբաժանում, որտեղ անձը դիմել է քարտը ձեռք բերելու համար։
«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության՝ 19.01.2017 թվականի N 54-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում