Ստանալ տեղեկանք ՀԾՀ-ի մասին

Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) 10 նիշից բաղկացած թվերի համակցություն է, որը եզակի է և տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, ՀՀ-ում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց, փախստականներին, ՀՀ-ում օրինական հիմքերով գտնվող օտարերկրացիներին։

Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը տրամադրում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ գլխամասային գրասենյակում։

ՀԾՀ տեղեկանք հնարավոր է ստանալ՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմելով ՆԳՆ ՄՔԾ նախընտրելի ստորաբաժանում, կամ առցանց եղանակով՝ խիստ նույնականացման դեպքում։

Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝

       ունենալ «ԵսԵմ» նույնականացում,

        նույնականացվելուց հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել անձնական տվյալները,

        նշել, թե ում համար է ներկայացվում դիմումը՝ անձամբ քաղաքացու, թե երեխայի,

        սեղմել «Հանձնել դիմումը» կոճակը։

Վճարման չափը

ՀԾՀ-ի մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։

Տրամադրման ժամկետը

Տեղեկանքը տրամադրվում է անմիջապես, իսկ առցանց դիմելու դեպքում անմիջապես ուղարկվում է էլեկտրոնային հասցեին և հասանելի է լինում անձնական էջի «Դիմումներ» բաժնում՝ էջը թարմացնելուց հետո։   

ՀԾՀ ստանալու համար պահանջվող փաստաթղթերը

 ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումում անձամբ դիմելու դեպքում ՀԾՀ-ի մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  •    ՀՀ քաղաքացին` ՀՀ անձնագիրը և դրա պատճենը,
  • մինչև 16 տարեկան երեխայի դեպքում՝ ծննդյան վկայականը (եթե չունի ՀՀ անձնագիր) և դրա պատճենը,
  • ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին՝ ՀՀ-ում կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը և դրա պատճենը,
  •  օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացին՝ անձնագիրը և անձնագրի նոտարական կարգով վավերացված թարգմանությունը,
  • ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձը՝ ՀՀ իրավասու մարմնի կողմից տրված քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը,
  •   փախստականի կարգավիճակ ունեցող անձը՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը և դրա պատճենը։

 ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը պարզաբանելու անհրաժեշտության դեպքում 1981 թվականի նոյեմբերի 28-ից հետո ծնված օտարերկրացի դիմումատուները պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, ծնողների ամուսնության վկայականը (բացակայության դեպքում՝ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը, կամ մահվան վկայականը)։

Հղում օրենսդրությանը

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության 05042012թ թիվ 419-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում

Ո՞վ կարող է դիմել

ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, ՔՉԱ և փախստականներ

Դիմելու տևողությունը

5 րոպե

Ծառայության արժեքը

Անվճար

Տրամադրման տևողությունը

Անմիջապես