Ստանալ օտարերկրացիների ՀԾՀ-ի մասին տեղեկանք

Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) 10 նիշից բաղկացած եզակի համարանիշ է, որը տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, ՀՀ-ում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց, փախստականներին։

Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը տրամադրում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես բնակչության պետական ռեգիստրը վարող մարմին: 

ԵսԵմ նույնականացմամբ

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում։

Տեղեկանքի տեսքով հանրային ծառայությունների համարանիշ տրվում է ՀՀ քաղաքացուն, եթե նա չունի սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ ունի նույնականացման քարտ, որում ՀԾՀ ամրագրված չէ։

ՀԾՀ է տրվում նաև ՀՀ-ում օրինական հիմքերով գտնվող օտարերկրացիներին և փախստական անձանց, եթե նրանք չունեն սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ և դիմել են հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար:

Տեղեկանքի տեսքով ՀԾՀ տրամադրվում է նաև 16 տարին չլրացած երեխային՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի (հոգաբարձու, խնամակալ) ցանկությամբ։


Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացվելուց հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել անձնական տվյալները,

  • նշել, թե ում համար է ներկայացվում դիմումը՝ անձամբ քաղաքացու, թե երեխայի,

  • սեղմել «Հանձնել դիմումը» կոճակը։

Վճարման չափը

ՀԾՀ-ի մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։

Տրամադրման ժամկետը

Տեղեկանքն անմիջապես կուղարկվի էլ․ փոստի հասցեին և հասանելի կլինի անձնական էջի «Դիմումներ» բաժնում՝ էջը թարմացնելուց հետո։

Ֆիզիկապես

Տեղեկանքի տեսքով հանրային ծառայությունների համարանիշ տրվում է ՀՀ քաղաքացուն, եթե նա չունի սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ ունի նույնականացման քարտ, որում ՀԾՀ ամրագրված չէ։

ՀԾՀ է տրվում նաև ՀՀ-ում օրինական հիմքերով գտնվող օտարերկրացիներին և փախստական անձանց, եթե նրանք չունեն սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ և դիմել են հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար:

Հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է անձամբ ներկայանալ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։  Տեղեկանքի տեսքով ՀԾՀ տրամադրվում է նաև 16 տարին չլրացած երեխային՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի (հոգաբարձու, խնամակալ) ցանկությամբ։ Դրա համար անհրաժեշտ է դիմել երեխայի բնակության վայրի անձնագրային բաժանմունք։

Պահանջվող փաստաթղթերը

ՀԾՀ-ի մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր։

Վճարման չափը

ՀԾՀ-ի մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։

Տրամադրման ժամկետը

Ֆիզիկապես դիմելու դեպքում ՀԾՀ-ի մասին տեղեկանքը տրամադրվում է անմիջապես։

Հղում օրենսդրությանը

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենք

Ո՞վ կարող է դիմել

ՀՀ և օտարերկրացիներ

Դիմելու տևողությունը

5 րոպե

Ծառայության արժեքը

Անվճար

Տրամադրման տևողությունը

Անմիջապես