«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում:
Եթե անձը կորցրել է ժամանակավոր կացության քարտը, ապա կարող է վերականգնել այն, իսկ եթե քարտն օգտագործման համար ոչ պիտանի է կամ անձը փոխել է իր անձնագիրը, ապա կարող է փոխանակել կացության քարտը։
Կացության քարտը վերականգնելու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է կամ լիազորված անձի միջոցով դիմել Թաիրով 14 հասցեում գտնվող օտարերկրացիներին ուղղված ծառայությունների Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում։
Այցի ժամանակ անհրաժեշտ է Օտարերկրացիների վարչություն ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։
Ժամանակավոր կացության քարտը վերականգնելու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
Կացության քարտը վերաթողարկելու համար անհրաժեշտ է վճարել 12,000 դրամ։
Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ POS տերմինալի միջոցով, ցանկացած բանկում՝ 900005162111100 հաշվեհամարին փոխանցում կատարելով։
Նոր ժամանակավոր կացության քարտը տրամադրվում է 5-10 օրում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ։
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում:
Օտարերկրյացիներ կամ լիազորված անձինք
5-10 րոպե
12,000 դրամ
5-10 օր
Օտարերկրյացիներ կամ լիազորված անձինք
5-10 րոպե
12,000 դրամ
5-10 օր