Վերականգնել կամ փոխանակել մշտական կացության քարտը

Եթե անձը կորցրել է մշտական կացության քարտը, ապա կարող է վերականգնել այն, իսկ եթե քարտն օգտագործման համար ոչ պիտանի է, կամ անձը փոխել է իր անձնագիրը, ապա կարող է փոխանակել կացության քարտը։
Կացության քարտը վերականգնելու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմել Թաիրովի 14 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում։

Պահանջվող փաստաթղթերը

Մշտական կացության քարտը վերականգնելու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ՆԳՆ ՄՔԾ օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցման ստորաբաժանում ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի անունով,
  • 35 x 45 մմ չափսի մեկ լուսանկար,
  • պետական տուրքի վճարման արտոնություն ստանալու դեպքում՝ արտոնությունից օգտվելու վերաբերյալ փաստաթուղթ,
  • պետական տուրքի արտոնությունից չօգտվելու դեպքում՝ պետական տուրքի վճարման անդորրագիրը,
  • անձնագրի փոփոխության դեպքում՝ նոր անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը։

Վճարման չափը և կարգը

Կացության քարտը վերաթողարկելու համար անհրաժեշտ է վճարել 12 000 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ պոս տերմինալի միջոցով, առցանց եղանակով, ցանկացած բանկում՝ 900005162111100 հաշվեհամարին փոխանցում կատարելով։

Մշտական կացության քարտը վերականգնելիս կամ փոխանակելիս այն անվճար տրամադրվում է հետևյալ անձանց՝

  •   անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
  • ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականներին (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր)б
  • Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողներին, դասավանդող մանկավարժներին և դասախոսներին,
  •  Մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
  • ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներին և նրանց ընտանիքի անդամներին,
  •  դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին,
  • ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, Մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամներին,
  •  ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող  արտակարգ իրավիճակ,
  • փախստականի կարգավիճակ ստացած անձի` ՀՀ ժամանող մերձավոր ազգականներին։

Տրամադրման ժամկետը և կարգը

Նոր մշտական կացության քարտը տրամադրվում է 5-ից 10 օրում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09.00-18.00, ընդմիջում՝ 14.00-15.00)։

Հղում օրենսդրությանը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում:

Ո՞վ կարող է դիմել

Օտարերկրացիներ կամ լիազորված անձինք

Դիմելու տևողությունը

5-10 րոպե

Ծառայության արժեքը

12,000 դրամ

Տրամադրման տևողությունը

5-10 օր