Փոխանակել նույնականացման քարտը

Նույնականացման քարտը փոխանակվում է, եթե․

  • վավերականության ժամկետը լրացել է,

  • քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են նույնականացման քարտում (բացառությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի հասցեի),

  • նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ,

  • նույնականացման քարտը կորել է,

  • քաղաքացին նման ցանկություն է հայտնել։

Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ ՆԳՆ ՄՔԾ  նախընտրելի ստորաբաժանում՝ առցանց այց ամրագրելով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,

  • բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել նախընտրելի բաժանմունքը կամ վարչությունը,

  • անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,

  • «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

Ներկայացվող պահանջները

Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է՝

Պահանջվող փաստաթղթերը

Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • փոխանակման ենթակա նույնականացման քարտը (առկայության դեպքում),

  • քաղաքացու տվյալները փոփոխված կամ ոչ ճիշտ լինելու դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված՝ փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթը,

  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,

Վճարման չափը և կարգը

Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։

Նույնականացման քարտը ստանալու համար կարելի է վճարել նաև փոխանցում կատարելով հետևյալ բանկային հաշվեհամարին՝ 900005162178 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը):

Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրը կամ բանկային փոխանցումը հիմնավորող պատկերը (screenshot) անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։

Տրամադրման ժամկետը

Նույնականացման քարտը փոխանակվում է 15 աշխատանքային օր հետո։

Հնարավոր է նաև նույնականացման քարտը ստանալ ավելի շուտ։ Դրա համար վճարումների չափն ու տրամադրման ժամկետներն են՝

  • 3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օր հետո  ստանալու համար,

  • 3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3  աշխատանքային օր հետո  ստանալու համար,

  • 3,000+5,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5  աշխատանքային օր հետո ստանալու համար։

Կորցնելու դեպքում նույնականացման քարտն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումները կատարվում են հետևյալ չափով՝ 

  • 3,000+40,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օր հետո ստանալու համար,

  • 3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3 աշխատանքային օր հետո ստանալու համար,

  • 3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5 աշխատանքային օր հետո ստանալու համար։

Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն անձնագրային բաժանմունքում վճարային տերմինալի միջոցով։
Նույնականացման քարտը ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն անձնագրային բաժանմունք, որտեղ անձը դիմել է քարտը ձեռք բերելու համար։

Հղում օրենսդրությանը

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության՝ 19.01.2017 թվականի N 54-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ո՞վ կարող է դիմել

ՀՀ քաղաքացիներ

Դիմելու տևողությունը

15 րոպե

Ծառայության արժեքը

3,000 դրամ

Տրամադրման տևողությունը

15 աշխատանքային օր հետո