16 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ նույնականացման քարտ, որը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ տարածքում օգտագործելու համար։ Նույնականացման քարտը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով։
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք` առցանց այց ամրագրելով։
Նույնականացման քարտ
Նույնականացման քարտը փոխանակվում է, եթե․
- վավերականության ժամկետը լրացել է,
- քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են նույնականացման քարտում (բացառությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի հասցեի),
- նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ,
- նույնականացման քարտը կորել է,
- քաղաքացին նման ցանկություն է հայտնել։
Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ առցանց այց ամրագրելով։