ՀՀ Գերբ
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Ստանալ կամ փոխարինել անձնագիրը

Կենսաչափական նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված` կենսաչափական փաստաթղթերի ստացման ծառայությունները մատուցում է ՀայՓաս ընկերությունը։ 

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ ՀայՓաս ընկերության նախընտրելի տարածքային ստորաբաժանում՝ նախագրանցվելով haypass.am հարթակում և ամրագրելով այցելության օր։ 

ՀՀ քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր։

16 տարին լրացած քաղաքացին անձնագիր ստանալու համար կարող է դիմել նույնականացման քարտ ստանալուց հետո։

6-16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 5 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի վավերականության ժամկետով։