keyboard_arrow_left
ՏեսանյութերՊաշտոնական
Նոյեմբերի 1-ից շրջանառության մեջ կմտնեն կենսաչափական անձնագրերն ու ID քարտերը․ մանրամասնում է Նելլի Դավթյանը
18 սեպտեմբեր 2026 • 07:42
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Հանրային ռադիոյի եթերում զրուցել է նոյեմբերի 1-ից նոր կենսաչափական համակարգի ներդրման վերաբերյալ։
Զրույցի ընթացքում ներկայացվել են նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի առանձնահատկությունները, համակարգի ներդրման ընթացքը, քաղաքացիների համար նախատեսվող փոփոխությունները, ինչպես նաև նոր փաստաթղթերի ստացման գործընթացը։
Մասնավորապես՝
- ի՞նչ է փոխվելու նոյեմբերի 1-ից և ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները,
- որո՞նք են նույնականացման քարտի և անձնագրի տարբերությունները,
- ինչպե՞ս է իրականացվելու նոր փաստաթղթերի ստացման գործընթացը,
- ո՞ր տարիքից են վերցվելու կենսաչափական տվյալները,
- ի՞նչ է փոխվելու գործող փաստաթղթերի համար,
- ինչպե՞ս են պաշտպանվելու քաղաքացիների կենսաչափական տվյալները,
- ի՞նչ դեր է ունենալու մասնավոր գործընկերը նոր համակարգի ներդրման և փաստաթղթերի տրամադրման գործընթացում և այլն։