ՀՀ Գերբ
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
ՊաշտոնականՄիջազգային համագործակցություն

Կենսաչափական համակարգի ներդրմամբ Հայաստանում թվայնացման նոր դարաշրջան է մեկնարկում․ Երևանում բացվել է «ՀայՓաս» ընկերության երկրորդ գրասենյակը

31 հոկտեմբեր 2026 • 13:00

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ «Մեգամոլում» տեղի է ունեցել «ՀայՓաս» ընկերության նոր գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները և IN Groupe ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Յան Հագեն։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են խորհրդանշական ժապավենը։

Ռեջիս Բուշյեն ներկայացրել է գրասենյակի աշխատանքը, մատուցվող ծառայություններն ու քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմանները։ Ներկաները շրջել են տարածքում՝ ծանոթանալով ծառայությունների մատուցման ընթացակարգերին։

«Համատեղ ջանքերի արդյունքում ներդրվել է բոլորովին նոր համակարգ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։ Այսպիսով մենք վերանայում ենք սպասարկման մշակույթը՝ կարևորելով յուրաքանչյուր փուլում գործընթացների հստակությունն ու տվյալների անվտանգությունը»,-ընդգծել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նոր գրասենյակի բացումը ծառայությունները քաղաքացուն ավելի մոտ դարձնելու հերթական քայլն է՝ նրան հարմար միջավայրում և հասանելի ձևաչափով։