ՀՀ Գերբ
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Իրազեկում

Քաղաքացիության գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում օգտվե՛ք գործող կապի միջոցներից՝ պահպանելով ընթացակարգը

10 սեպտեմբեր 2026 • 05:50

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության էլեկտրոնային հասցեին քաղաքացիներից հաճախ դիմումներ են ստացվում, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերին։ 

Հիշեցնում ենք, որ քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգում ՀՀ քաղաքացիության շնորհման կամ դադարեցման հայտ լրացնելիս առաջացած տեխնիկական խնդիրների դեպքում օպերատիվ արձագանք ստանալու համար կարող եք՝

  • գրել Ծառայության ֆեյսբուքյան էջին,
  • զանգահարել Ծառայության զանգերի կենտրոն (84-22)։

Դիմումներ և հարցումներ կարող եք ուղարկել ՄՔԾ պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ mcs@gov.am։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետի համաձայն՝ դիմումը պետք է լինի ստորագրված։

Հետևաբար, դիմումը ՄՔԾ էլեկտրոնային պաշտոնական հասցեին ուղարկելիս անհրաժեշտ է ներկայացնել՝

  • ստորագրված՝ հստակ շարադրված հարցով,
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը։

Պահանջը պայմանավորված է նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներով։ Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք տեխնիկական հարցերի դեպքում ՄՔԾ պաշտոնական էլեկտրոնային հասցեին չստորագրված դիմումներ չուղարկել, իսկ տեխնիկական աջակցության համար օգտվել նախատեսված կապի միջոցներից։