ՀՀ Գերբ
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Հայտարարություն

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները

18 սեպտեմբեր 2026 • 18:16

2026 թվականի հոկտեմբերի 25-ին մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին և 20-ին՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն, կաշխատեն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ բաժինները․

  •  Դիլիջանի բաժին
  • Իջևանի բաժին
  • Եղեգնաձորի բաժին
  • Վայքի բաժին
  • Մեղրիի բաժին
  • Գորիսի բաժին
  • Գյումրի 1 բաժին
  • Արթիկի բաժին
  • Հրազդանի բաժին
  • Կոտայքի բաժին
  • Աշտարակի բաժին
  • Տաշիրի բաժին
  • Վանաձոր 3 բաժին
  • Մարտունու բաժին
  • Գավառի բաժին
  • Արմավիրի բաժին
  • Բաղրամյանի բաժին
  • Վաղարշապատի բաժին

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները և ճշտել իրենց ընտրատեղամասը։

Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել elections.mia.gov.am կայք և ընտրել «ՏԻՄ ընտրություններ 2026» բաժինը։

 Ձեր ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ։