Լրատու

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում

21 March 2026 • 13:40

ՆԳՆ սպասարկման գրասենյակը մարտի 22-ին կիրականացնի շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով միգրացիայի և քաղաքացիության, ինչպես նաև հաշվառման-քննական ծառայություններ:

Շրջիկ սպասարկում կիրականացվի.

🕚մարտի 22-ին` ժամը 11:30-16:00,
📌Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։