Անձնագրի ստացման համար անձը կարող է մուտք գործել migration.e-gov․am հարթակ, «Առցանց հերթագրումներ» կամ «Անձնագիր» բաժնից ընտրել համապատասխան տողը՝ «16 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացու անձնագրավորում» «Մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացու անձնագրավորում» կամ «ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորում», ընտրել հարմար օր, ժամ և ստորաբաժանում։
ՄՔԾ տարածքային ստորաբաժանում անհրաժեշտ է մոտենալ նախընտրած ժամից 10-15 րոպե շուտ։
Մեկ այլ դեպքում անձը առանց հերթագրման կարող է մոտենալ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ Ծառայության տարածքային ցանկացած ստորաբաժանում, գնահատել տեղում առկա մարդկային կուտակումները, վերցնել տերմինալից հերթի կտրոն և սպասել։